9 Մարտի, 2022

Այսօր՝ մարտի 9-ին իրավապահները հայտնաբերել են օրեր առաջ Երևանում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» հագուստի խանութից զենքի նմանվող առարկայով ու դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին, հաղոդում է Shamshyan.com-ը:

Նրանք հայտնաբերվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր հատվածներից, բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին դանակներով և զենքի նմանվող առակարկայով զինված, բժշկական դիմակներով 2 քաղաքացի մտել էին հագուստի սրահ: Հարձակվողները սպառնացել էին աշխատակցին ու հափշտակել 2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի:

 

kotayk

Լրահոս