7 Մարտի, 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղ տերմինի օգտագործումը Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում անթույլատրելի է։

Ռուսական ռազմական գերատեսչությունը երկուշաբթի տեղեկացրել էր, որ Սիրիան և Լեռնային Ղարաբաղը սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր են ուղարկել Ուկրաինայի Կիևի և Զապորոժյեի մարզեր։

Այդ կապակցությամբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե «Ադրբեջանի Հանրապետության տարածքում» Լեռնային Ղարաբաղ կոչվող վարչատարածքային միավոր չկա: Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև նշում է, որ ռուսական իշխանությունները բազմիցս հայտարարել են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմաններին ձեռնմխելիությանը:

«Սակայն, ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման, ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններում և ավելի վաղ նշված անվան տակ նշվում էին Ադրբեջանի ինքնիշխան տարածքները։ Նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին և հանգեցնել լարվածության սրման ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները», — ասվում է ադրբեջանական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:

kotayk

Լրահոս