8 Փետրվարի, 2022

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են  ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  Ford Transit-ը վրացական համարանիշներով է:

Մանրամասները՝ կայքում:


 

kotayk

Լրահոս