17 Փետրվարի, 2022

Փետրվարի 16-ին,   ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:00–ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Խորեն Հայրապետյանը իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Գորիս ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոռուց և հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Խ. Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզի բաժնի պետի տեղակալ:

kotayk

Լրահոս