Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Այս մասինհայտնում է Shamshyan.com-ը:
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Արսեն Սարգսյանն է։
Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։
Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը քրեական աշխարհում հայտնի ու մեծ հեղինակություն ունեցած, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է՝ հանրապետությունում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատերը։
Նա բնութագրվում է դրական, երբևէ առնչություն չի ունեցել քրեակա պատմություններում, բազմաթիվ օգնություններ է ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների ու երբեք չի ցանկացել՝ այդ մասին հրապարակվի, միշտ առաջնորդվել է «եթե կարող ես, լավություն արա, սատար կանգնիր սոցիալապես անապահովին ու մի թմբկահարիր այդ մասին» խոսքով։