13 Մարտի, 2022

Այսօր՝ ժամը 17:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ղազարյանը՝ իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով՝ Արմավիր քաղաքի Երևանյան – Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մելինե Վ.-ին: Այս մասին տեղեկանում ենք

Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել երեխային և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է երեխայի մահը:

Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ամրավիրի բաժին:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

kotayk

Լրահոս