15 Հոկտեմբերի, 2022

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան և ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի միջին ծանրության ախտանիշով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։ Վիրավորին առաջինը օգնության են հասել ՊԱԶ-ի վարորդն ու այնտեղ գտնվող ուղևորները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Վերջիններս վիրավորին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխեը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

kotayk

Լրահոս