8 Հունվարի, 2024

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով Դալար գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչին պատկանող հողատարածքում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով Գ. Հակոբյանն ու նրա ուղևոր 40-ամյա Մենտոր Պետրոսյանը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

kotayk

Լրահոս