2 Մայիսի, 2024
Այսօր՝ մայիսի 2-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 12:45-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 28-րդ կմ –ի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում  ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝  հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով:

Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Վարդան Գրիգորյան) շարժիչի հատվածը՝  ծածկոցով  և արջևի լուսարձակները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի  գլխավորությամբ։

 

 

kotayk

Լրահոս