22 Հունվարի, 2024
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երեկ՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և հայտնվել դաշտում։ Opel-ը գլխիվայր շրջվել է։

Վթարի հետևանքով 8 հոգի, որոնց մեջ կան երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Արտաշատի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտաշատի և Մասիսի բժշկական կենտրոնների շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն գումարտակի պարեկները և նրանց աչքից չի վրիպել, որ մի քաղաքացի վթարի վայրում փամփուշտներ հավաքելիս է եղել ու նա, տեսնելով պարեկներին, փամփուշտները թողել և դիմել է փախուստի։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

kotayk

Լրահոս