21 Հունվարի, 2024

Հունվարի 20-ին, ժամը 17։46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

 

kotayk

Լրահոս