11 Հունվարի, 2024

Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ, ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Ծափաթաղ բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենան մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում և կա զոհ:

Դին հայտնաբերվել է վթարված Volkswagen մակնիշի ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա: Տեղում պարզել են, որ մահացածը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող էր՝ 34-ամյա Նարեկ Գ.-ն:

kotayk

Լրահոս