15 Ապրիլի, 2024
Այսօր՝ ապրիլի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել են «Volvo», 2 «Mazda», «Peugeut» և «Hyundai Elision» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

kotayk

Լրահոս