26 Ապրիլի, 2020

Վերջին 24 ժամում Վրաստանում իրականացվել է կորոնավիրուսի 822 թեստավորում, որոնցից 29-ը դրական են եղել: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Փաաթա Իմնաձեն:

Վարակվածների ընդհանուր թիվն ավելացել է 485-ով, բուժվել է 139 մարդ, մահացել՝ 6-ը: 29 նոր դեպքերից 19-ը գրանցվել է Թեթրիցկարո շրջանում, 12-ը՝ հենց Թեթրիցկարո ավանում, ինչի պատճառով ավանի ելումուտը արգելվել է: Թեթրիցկարոյում կարանտինի ռեժիմ է սահմանվել, քանի որ առաջին հաստատված վարակակիրը կլինիկայի բուժքույր է: Բոլոր 19 վարակվածները նրա հետ շփում ունեցողներ են, այն դեպքում, երբ դեռևս պարզ չէ, թե ումից է վարակվել բուժքույրը:

kotayk

Լրահոս