7 Մայիսի, 2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան զբոսաշրջությունը վերականգնելու հակաճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ պարտադիր կարանտինը Վրաստանի սահմանում պետք է հասցնել մինչև 1 ժամի: Գրում է  aliq.ge-ն:

«Զբոսաշրջությունը վերականգնելու համար անհրաժեշտ են վերահսկողության մի քանի կարևոր կետեր: Նախևառաջ դա և՛ ցամաքային, և՛ օդային սահման է, և այստեղ առողջապահության նախարարությունն արդեն ստացել է ցուցումներ, որ պետք է խստացվի սահմանին գտնվող յուրաքանչյուր անձի մուտքը»,- հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Ըստ վարչապետի, եթե ​​մինչ այժմ անհրաժեշտ էր 14-օրյա կարանտին, ապա այն պետք է ավարտվի 1 ժամում:

«Դրա համար կան հնարավորություններ և տեխնոլոգիաներ, իսկ առողջապահության նախարարությունն առաջիկայում կլուծի այդ խնդիրը»,-ասել է վարչապետը

kotayk

Լրահոս