18 Մարտի, 2017

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, սկսվել է նախընտրական բուռն քարոզարշավը:

«Ծառուկյան»դաշինք  խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Ծառուկյան »դաշինք  կուսակցության ռեյտինգային ցուցակով Կոտայքի մարզից,ով գործող Ազգային Ժողովի պատգամավոր է .ԲՀԿ խմբակցության անդամ: 

Mnews.am-ի հետ զրուցում նա նշեց, որ ԲՀԿ-ի հետ շարունակում է իր ճանապարհը և չհետևեց մյուսների օրինակին:«Կուսակցությունում  հաստատեցին իմ  մասնակցությունը և ռետինգային ցուցակով,ինչպես նաև համամասնական ցուցակում ընդգրկված եմ », -ընդգծեց նա։ 

-Պարոն Մանուկյան, ինչպիսի՞ն էր անցնող 5 տարիները խորհրդարանական գործունեության մեջ, Ձեզ համար:Նշենք ,որ ամենապասիվ պատգամավորն եք եղել  խորհրդարանում:

– Անցած 5 տարիներին, ինչպես գիտեք, ԲՀԿ խմբակցությունն Ազգային ժողովում չի ունեցել բացարձակ մեծամասնություն, ՀՀԿ իշխանական մեծամասնությունն էր ապահովում 50+1 տեղերը խորհրդարանում, ուստի այն որոշումները, որոնք մեր կողմից էին առաջադրվում, մեծամասամբ մերժվում էին:Իսկ դուք մտածում եք ով չի խոսում ամբիոնից ուրեմն չի՞ աշխատում:Ես գործի մարդ եմ ,ավելի լավ է աշխատեմ, իմ գործով ապացուցեմ ,քան ամբիոնից խոսեմ ու մնա թղթի վրա շատ դեպքերում:

– Իսկ ինչպիսի՞ն է աշխատանքը Ձեր ընտրատարածքում , որպես ԱԺ պատգամավորի:

–  Երբեք չեմ կտրել իմ կապն ընտրողների հետ, մշտապես աջակցել եմ, հանդիպումներ ունեցել, սակայն չլինելով իշխանություն ու չունենալով լծակներ, այնուամենայնիվ, օգնել եմ մարդկանց իմ հնարավորությունների ներածին չափով, ընտանեկան  բիզնեսի շնորհիվ ինչով կարողացել եմ:90-ական թվականներից ի վեր իմ ստեղծած բիզնեսով ապահովել եմ աշխատատեղեր:Հանդիպումներ չեմ ունենում իմ ընտրատարածքում ,որովհետև ինձ բոլորը ճանաչում են ,թող հանդիպեն նրանք, ովքեր ունեն ճանաչման խնդիր ,կամ սուտ ու փուչ շռայլեն խոստումներ,ես գործի մարդ եմ ,Աբովյանն  իմ քաղաքն է, ես այստեղ ամենօր եմ աշխատում…

-Նոր Ընտրական օրենսգրքով, ճիշտ է, կուսակցություններն են առաջադրել նաև ռեյտինգային ընտրաձևով թեկնածուներին, բայց Ձեր համաձայնությամբ, թերևս: Ինչո՞ւ որոշեցիք վերընտրվել ԱԺ պատգամավոր:

– Բազմիցս ասել եմ, որ ունեմ բիզնես ,այսինքն «Սարանիստ» ապակե տարաների գործարանի սեփականատերն եմ,գործարանը  ստեղծել եմ կարելի է ասել ոչնչից ,ինձ ոչ մեկ չի օգնել այդ հարցում և կարող եմ հանգիստ ապրել ,ասեմ ավելին գործունեությունս ծավալելու հնարավորությունս շատ մեծ է, սակայն մեր հասարակությունն այնպիսի բարդ իրավիճակում է այսօր, որ ցանկանում եմ, իհարկե խորհրդարանական մեծամասնության անդամ լինելով, աջակցել, ծրագրեր իրագործել, մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովել:

Առաջին անգամն էլ պատգամավոր եմ ընտրվել ոչ թե պատգամավորական մանդատը կարևորելով, այլ ինձ ճանաչողները կվկայեն, որ երբ չեմ եղել պատգամավոր միշտ ակտիվ եմ եղել,իմ դուռը միշտ բաց է բոլորի առաջ:Առաջադրվում եմ իմ ընտրազանգվածի ցանկությամբ:Հիմա էլ, երբ տեսնում եմ, որ մեր երկիրը շատ վատ վիճակում է, մեր թիմով, համախոհներով չենք կարող անտարբեր գտնվել, ուստի որոշեցի այս անգամ էլ առաջադրվել:Ինձանից շատ երևի շփվող չկա մարդկանց հետ ,ունեմ բազմաթիվ աշխատողներ ,որոնց հետ կամա թե ակամա շփվում եմ :Նորից աշխատատեղ եմ ստեղծելու ,դրանից մեծ ուրախություն հավատացեք չկաՙ շուտով կվերաբացվի «էլիտ» կոնյակի գործարանը ,որը մեծ թվով աշխատատեղ կապահովի:

-2015 թ. փետրվարի 12-ից հետո առանց Գագիկ Ծառուկյանի, ու հիմա նրա հետ. Շա՞տ է տարբերությունը:

– Իհարկե: ԲՀԿ-ն հիմնադրվել է Գագիկ Ծառուկյանի կողմից, ով ունի մարդկային այնպիսի տեսակ, առանց որի մեր երկրում լուրջ փոփոխություններ ակնկալել հնարավոր չէ:Գագիկ Ծառուկյանը եղել և մնում է պետական գործիչ և մեծ հեղինակություն է վայելում հանրության մեջ: Այնպես որ, Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն պետք էր ոչ միայն կուսակցականներիս, այլև ժողովրդին, ինչը շատ եմ կարևորում, որի պայմաններում կհաղթենք այս ընտրություններն ու կյանքի կկոչենք մեր ծրագրերը, բոլոր 15 կետերը:

– Պարոն Մանուկյան, ինչպե՞ս է մեկնարկում նախընտրական քարոզարշավը թիվ 10 ընտրատարածքում, Ձեր ընտրազանգվածը ո՞ր սոցիալական շերտն եք համարում մեծամասնությամբ, և Դուք ինչպիսի՞ քարոզարշավ եք  իրականացնում:

– Հանդիպումների առումով պասիվ ,քարոզարշավի ընթացքում որևէ ցուցադրությամբ չենք զբաղվում, ամեն բան մեզ մոտ ճշգրիտ հաշվարկված է և տալու է իր ցանկալի արդյունքը:Նախընտրական հանդիպումներ չեմ ունենում; որովհետև, ինչպես, նշեցի ներկայանալու կարիք չունեմ ,ինձ բոլորը ճանաչում են,դուրս եկեք քաղաք ,կգտնե՞ք մարդ ,ով ինձ չի ճանաչում:Ընտրողը լավ գիտի ում պետք է տա իր քվեն:

-Ո՞վ է Ձեր ընտրողը:

– Մեր էլեկտորատն այն ՀՀ քաղաքացին է, ով կիսում է Գագիկ Ծառուկյանի, դաշինքի և մեր ծրագրերը և բոլորս միասին փորձելու ենք փոխել այս գաղջ իրականությունը:Ցավոք, երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ երբ հանդիպում ես քաղաքացիների հետ, ուզում ես ներկայացնել առաջնային քայլերը, նրանք անմիջապես դիմում են իրենց սոցիալ – տնտեսական, ֆինանսական, բակային խնդիրներով: Առավելապես ցավալի է, որ այսօր ոչ միայն գործազուրկ մարդիկ ունեն նման խնդիրներ, այլև, ովքեր աշխատում են, սակայն չեն կարողանում լուծել իրենց հիմնահարցերը: Իսկ այդ խնդիրներին առկա ամբողջությամբ տիրապետում եմ և դրանց մի մասի կրողն եմ …

– ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները:

– Ես երբեք ամպագորգոռ բաներ չեմ ասել: Բնականաբար, ես գնում եմ հաղթելու, որը իմ և իմ ընտրողների ու նաև չընտրողների գործունեության արդյունքը կլինի:

– Կանանց միամսյակն է: Ձեր շնորհավորական խոսքը կանանց, աղջիկներին, մայրերին …

– Գարնանային այդ գեղեցիկ տոնի ու սկզբի տաք միամսյակի առիթով, կմաղթեմ կապույտ երկինք, անհոգ կյանք, ժպիտ, բարեկեցություն, խաղաղություն մեր երկրին: Մշտապես գեղեցիկ լինեն ու ժպտան: Սա խորհրդանշական տոն է, պարտավոր ենք բոլորս էլ արժանապատիվ նշել, բայց մեր մայրերը, կանայք ու աղջիկները պետք է սիրված, շոյված լինեն տարվա բոլոր եղանակներին ու օրերին:

 

 

Լրահոս