9 Սեպտեմբերի, 2022

Մինչ ժամանել են ոստիկանության ծառայողները, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ժամը 11։20-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության բժիշկների խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց մեկնած Էրեբունու ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ 48-ամյա Կամո Մ․-ն է։

Մինչ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ Կամո Մ․-ն նույն օրը՝ ժամը 10։00 սահմաններում, գտնվել է «Մարքուր երկաթ» գործարանում, որտեղ բազմահատակային վառարանի վրա աշխատանքներ կատարելիս՝ մոտ 5-6 մետր բարձրության վրա, ըստ նախնական տեղեկությունների, անզգույշ քայլ անելիս կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել, ինչի հետևանքով էլ ստացել մարմնական վնասվածք։

kotayk

Լրահոս