26 Հուլիսի, 2022

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները մտել են «Սեքյուրիթի Դրիմ» ու խուզարկություն են իրականացնում։ Հատուկջոկատայինները շուրջ երկու ժամ է, ինչ շենքի ներսում են։ Մանրակրկիտ խուզարկություն է կատարվում հատկապես հաշվապահական սենյակներում, առգրավել են համակարգիչներ ու տարբեր տեխնիկաներ։

Նշենք, որ օրերս կառավարության նիստերից մեկում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,  «Սեքյուրիթի Դրիմ»-ի գործառույթներն իրականացնելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ը: Փաշինյանը հայտարարել էր, որ , «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը Հայաստանում ավարտված է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ :

https://hraparak.am/post/1900b5353c0b6e4c1f7d2e2f9eb350e7?fbclid=IwAR04nwWmIRJjQ0qxE52LnVjd6W3Dbi77094qqGSsBqreO9rzcAyDOGQ6-ZI

kotayk

Լրահոս