22 Մարտի, 2021
Գերմանիայի Բունդեսթագի պատգավամոր Կարին Շտրենցը Կուբայից Գերմանիա չվերթի ժամանակ մահացել է ինքնաթիռի մեջ, հաղորդում է DW -ն:

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավորը թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը, որից հետո ինքնաթիռի անձնակազմը որոշել է վթարային վայրեջք կատարել Դուբլինում։ Սակայն այնտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել Շտրենցի կյանքը։

Հունվարի վերջին Բունդեսթագը զրկել էր Կարին Շտրենցին անձեռնմեխիլությունից․ նա մեղադրվում էր կաշառակերության և Ադրբեջանի շահերը լոբբինգ անելու մեջ։

kotayk

Լրահոս