5 Փետրվարի, 2021
Պատերազմի վերջին օրերին ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Լրատվամիջոցներում արդեն գրվել է, որ այդ օրերին նա ապրել է իր ծանոթներից մեկի տանը: Նոյոմբերի 9-ին երբ հայտնի է դարձել Փաշինյանի դավաճանության մասին Ալեն Սիմոնյանը շարունակել է ապրել իր ծանոթի տանը:
 

Arminsider-ի մոսկովյան աղբյուրներն ասում են, որ Սիմոնյանը իմանալով Փաշինյանի քայլի մասին սկսկել է խելացնորի պես իրեն պահել: Առաջին րոպեներին թաքնվել է իր ծանոթի լոգարանում և չի ցանկացել դուրս գալ: Նա պնդել է, որ հայերը իրենց կսպանեն:

Հայհոյել է փաշինյանին. «ինչ բերեց էդ մեր գլխին, մեզ սատկացնելու են»:

Առավոտյան, երբ Ալեն Սիմոնյանը փոքրինչ հանդարտվել է՝ իր ծանոթը խնդրել է հեռանալ իր տանից, քանի որ չի ցանկանում դավաճանների իշխանության ամենահայտնի դեմքերից մեկին ապաստան տալ:

kotayk

Լրահոս