11 Մայիսի, 2020
Առողջապահության նախարարի մակարդակով խուճապ է տարածվում ու ոչ միանշանակ ընկալվող նենգափոխված «ճշմարտություն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բժիշկ գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը։

«Ապագան կանխատեսվում է տասնյակ հազարավոր ԴԵՊՔԵՐԻ ակնկալիքով, ինչը ՍՈՒՏ է:

Հունիսի 8-ին ՈՉ ԹԵ ԿՈՒՆԵՆԱՆՔ 12.700 դեպք, այլ մարտ ամսից հաշվառված դեպքերի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԿԱԶՄԻ 12.700 դեպք, իսկ մենք ԿՈՒՆԵՆԱՆՔ 12.700 դեպքից հանած ապաքինվածների թիվը, որը ինչպես նախարարն է ասում նույն ստատուսում՝ ՀԱԶԱՐԱՎՈՐ անձինք են:

Իրականում.

Դեպքերը 15 օրը մեկ ՉԵՆ ԿՐԿՆԱՊԱՏԿՎՈւՄ, քանի որ ամեն օր վարակակիրների թիվը գրեթե նույնն է՝ 120-160, ավելին, այսօր եղել է մոտ 80 դեպք: Հետևաբար չկա ոչ մի կրկնապատկում, այլ կայուն տեմպով վարակը շարունակվում է: Դա նշանակում է վարակի տարածման երկրաչափական պրոգրեսիայի ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ:

Համաճարակը ԼՌՎԵԼ Է»,– գրել է նա:

kotayk

Լրահոս