14 Հուլիսի, 2021

Ես երբեք հակված չեմ եղել գերիների հետ կապված նախօրոք որեւէ տեղեկատվություն տրամադրել, որովհետև բոլոր շրջանառվող տեղեկատվությունները, այդ թվում պաշտոնական հայտարարությունները, մինչև գերիների վերադարձը կարող են վնասել այդ գործընթացին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ ԱԳ առաջին փոխնախրար է նշանակվում անձ, որը դիվանագիտական կորպուսից չէ, Ավինյանը պատասխանեց.

« Իրականում՝ արտաքին գործերի նախարարությունում կարիք կա քաղաքական նշանակման և որոշակի կապ ստեղծելու դիվանագիտական կորպուսի և քաղաքական ղեկավարության միջև տարաձայնությունները, որոնք եղել են, որոշ ծավալով վերացնելու»:

Հարցին, թե արդյոք առաջիկայում ձևավորվելիք կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու է հենց Արմեն Գրիգորյա՞նը՝ Ավինյանը պատասխանեց, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն:

kotayk

Լրահոս