21 Ապրիլի, 2021

 Մեծարգո՛ Վարչապետ,

Գիտությանն անհայտ Ձեր չինովնիկների կողմից ստանձնած ՀՀ գիտահամալսարանական համակարգի «բարեփոխումը» տանում է մեր ազգային գիտամշակութային ժառանգության վերջնական ջախջախման:

Ակնհայտ է, որ եթե փաստագրվեր Հայաստանի իրական գիտական ներուժը, ապա այդ չինովնիկները կզրկվեին բարոյական իրավունքից՝ հանդես գալու բնագավառի բարեփոխիչների դերում:

Քանի որ մեր և միջազգային փորձին լավատեղյակ այլ գիտնականների բազմաթիվ առաջարկները լսելի չեն, ստիպված ենք դիմել Ձեզ խնդրանքով՝ կազմակերպելու հեռուստացույցային գիտական քննարկումներ՝ մեր երկրում ևս քաղաքակիրթ երկրին հատուկ գիտահամալսարանական համակարգ ստեղծելու համար:

Հարգանքներով`
Պրոֆեսորներ՝

Սիներիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԲԿՄՀՈՒԿ-ի Գիտական խորհրդի նախագահ,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բժշկակենսաբանության ամբիոնի վարիչ,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական գիտությունների ոլորտում Գիտական խորհրդի անդամ,
Միջտարածաշրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ ցանցի ղեկավար

Գրիգոր ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հայ մասնագետների խորհրդի նախագահ,
գիտությունների դոկտոր,
Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր

kotayk

Լրահոս