26 Հուլիսի, 2021

Այսօր, հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Սամվել Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 01 HH 017 համարանիշի, Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Արման Թանդիլյանի վարած Mercedes մակնիշի 71 OR 077 համարանիշի, Երևանի բնակիչ 24-ամյա Արեգ Ջալալյանի վարած Toyota մակնիշի 426 AC 61 համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Համբարձումյանի վարած Toyota մակնիշի 76 OO 001 համարանիշի ավտոմեքենաները։  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Հակոբյանը, Ա․ Թանդիլյանը և Ա․ Ջալալյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ս․ Հակոբյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Իրինա Մարկովան տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է առաջացել, և մինչ հրշեջների ժամանումը, շենքի բնակիչներն իրենց ուժերով են պայքարել կրակի դեմ։

kotayk

Լրահոս