4 Օգոստոսի, 2021

ԱԺ-ն այսօր շարունակում է անդրանիկ նստաշրջանը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցի ժամանակ լսվում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռեպլիկ թողնում՝ փոխնախագահների հետ ինչ-որ քննարկման ընթացքում։

«Հիշենք՝ չառաջադրենք իրեն»,- ասում է Սիմոնյանը։

Թե ում նկատի ունի նա, խոսակցությունում չի հնչեցվում։

Հիշեցնենք, որ այս պահին խորհրդարանը քննարկում է Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցը։

 

kotayk

Լրահոս