17 Մայիսի, 2021

Որոնք են Հայաստանի սահմանները, ովքեր են ՀՀ քաղաքացիները ու որ երկրի քաղաքացիներն են Արցախում բնակվողները: Նման հարցադրումներով է հանդես եղել քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Եթե Հայաստանն ունի քաղաքական ղեկավարություն, ապա

– որոնք են Հայաստանի սահմանները,

-ովքեր են Հայաստանի քաղաքացիները ու որ երկրի քաղաքացիներն են Արցախում բնակվողները, նաև այնտեղից Հայաստան գաղթածները,

– որն է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը,

– ովքեր են Հայաստանի դաշնակիցները,

– որ անվտանգության համակարգի մեջ ենք մտնում,

– որն է մեր ազգային շահը, ինչ հետաքրքրություններ ունենք հարևան երկրներում և ինչ քաղաքականություն ենք վարում նրանց նկատմամբ,

– ինչ իրավունքներ ու ինչ պարտականություններ ունեն քաղաքական կուսակցությունները, որոնք են այն կարմիր գծերը, որոնք անցնելուց դեպքում կպատժվեն և ինչպես կպատժվեն, որ օրենքներով,

– եթե կան կուսակցություններ, որոնք իրենց գործողություններով ու խոսքերով խախտում են ազգային անվտանգության ռազմավարությունն, ապա ինչպիսինն պետք է լինի նրանց քաղաքական ճակատագիրը, կան նման հոդվածներ կուսակցությունների մասին օրենքում, կամ օրենսդրության մեջ,

– ինչ պահանջներ ու ակնկալիքներ ունի այդ ղեկավարությունն Հայաստանի քաղաքացիներից, ինչ ուղերձներ է հղում քաղաքական ղեկավարությունն իր քաղաքացիներին:

Եթե մենք չունենք նման քաղաքական ղեկավարություն, որն ունի այս հարցերի պատասխաններն, ապա իշխանության հավակնություն ունեցող ուժերն արդյոք ունեն այս հարցերի պատասխանները, որոնք մենք կլսենք քարոզարշավի ժամանակ:

Մենք անձեր ենք ընտրելու, թե ապագայի նախագծեր:

Հ.Գ. Հարցերը կարող եք ինքնուրույն շարունակել, ցուցակը բաց է»,-գրել է Դանիելյանը։

kotayk

Լրահոս