23 Հունիսի, 2021

«Ընտրությունների արդյունքները սպասելի չէին, բայց ունենք այն ինչ ունենք: Մեն հայտնել էին, որ մեր շտաբի աշխատակիցների նկատմամբ սկսվել է տեռոր, որը նպատակ է ունեցել և ընդդիմությունը ստանա քիչ քվե»,-այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ և «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը:

Նա ասաց, որ ոչ միայն վերահաշվարկի գործընթաց են սկսելու, այլ առհասարակ բոլոր խնդիրներին տրվելու են ընթացք:

«Եթե որոշում կայացնենք, որ մենք վերցնում ենք մանդատները, միանշանակ իմ թիմին մենակ չեմ թողնի, գնալու ենք խորհրդարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանուն: Ցավոք մանդատ չվերցնելը ոչ մի իրավական հիմք չունի, եթե մենք չվերցնեք մանդատ, միևնույն է խորհրդրանը կաշխատի»,-նշեց Վանեցյանը:

Իրավաբան.net

 

kotayk

Լրահոս