«Հարց եմ տալիս վարչապետին, նախարարին, ո՞վ պետք է ինձ պատասխան տա: Երեխեքը կռվել են, այսօր սպաներին են հերոսի կոչում տալիս, ինչի՞ համար: Նրանք հայրենիքի համար են չէ՞ կռվել, կռվի ժամանակ հայրենիքն իրենցն է, խաղաղ ժամանակ իրենցը չէ՞: Թող գտնեն մեր երեխեքին, տան, ոնց ուզում են»,- ասել է նա:
Անհետ կորած զինծառայողի ծնողը նշել է, որ կրտսեր որդին 2 ամսվա ծառայող է եղել, որը նույնիսկ զինվորական երդում էլ չէր տվել, սակայն տարել են ռազմաճակատ: «Նա զենքին էլ չէր տիրապետում: Մյուս տղաս մեկ տարվա ծառայող է եղել: Հոկտեմբերի 12-ից մեծիս ճակատագիրն անհայտ է մինչ այսօր, փոքրս էլ հոկտեբերի 12-ին զոհվել է: Ո՞վ ինձ պետք է պատսխան տա դրա համար: Ո՞վ կարող է իմ ցավի, այս ծնողների ցավի լուծումը գտնել: Արդեն այն վիճակն է, որ ասում ենք՝ մեր երեխեքին տվեք, ինչ կարգավիճակով ուզում է լինի, տվեք, չեն աշխատում մարդիկ, փաստ է»,- ասել է նա: