21 Հուլիսի, 2021

Ռուսաստանը կողջունի Եվրոպական միության միջնորդական ջանքերը ղարաբաղյան բանակցություններում, եթե դրանք օգտակար կլինեն՝ կյանքի կոչելու առկա պայմանավորվածությունները։  Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե միջնորդական ջանքերը բերեն կայունություն և օգնեն առկա պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, ապա դրանք կարելի է միայն ողջունել: Կարելի է նշել, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը վատը չէ»,- նշել է Պեսկովը:

 

kotayk

Լրահոս