ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու իրավապահների որոշումը քաղաքական միտում ունի։ Ըստ ՀՀԿ ներկայացուցչի՝ եթե «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը փոխում են, ապա դատարանը 45 պատգամավորի երաշխավորությունը հաշվի առնելով՝ պետք է փոխի նաեւ Քոչարյանի խափանման միջոցը։
Լրահոս
-
Մեծաթիվ ոստիկանական ուժեր ՔՊ–ի գրասենյակի դիմաց․ Փաշինյանը ներսում է
-
Երևանում ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել 100-ավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և տարեցներ
-
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԺԲ-ի կողմնակիցներին
-
Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ)
-
Օկուպացված Ստեփանակերտի Սպայական թաղամասը ադրբեջանցի վանդալները դարձրել են հանրակացարան
-
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Փաստաբանական խումբ
-
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար». զոհվածի մայրը Կիրանցում է
-
Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ)
-
ՔՊ-ականը սպառնում է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)
-
«Ելե՛ք հանձնել են»․ իրազեկման ակցիա՝ Գյումրիում՝ ի աջակցություն Տավուշի պայքարի
-
Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր
-
ԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան
-
Պետք չէ վախենալ որևէ բանից. oրվա խորհուրդը (տեսանյութ)
-
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար 1 կոպեկ փող են տվել, ինքը շան տղա ա, ինքը սապլյակի տղա ա, այո, եթե գումար կվերցներ, կլիներ շուն ու սապլյակ. Հովհաննես Հարությունյան (տեսանյութ)
-
«Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս». Հովասափյան
-
Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ
-
Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ
-
Լևոն Քոչարյանի օգնականը հարվածել է լրագրողին. (տեսանյութ)
-
Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»
-
«Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
-
Լուրեր կան, որ «զղջացած» զինվորականները դաժան ծեծի են ենթարկվել. «Հրապարակ»
-
Ընդդիմության շարքերում առավել ռադիկալ տրամադրություններ են տիրում՝ փորձելու են փողոցի շունչը բերել ԱԺ․ «Հրապարակ»
-
Չի կարող աշխարհում լինել որևէ այլ խելագար կառավարություն, որը երկրի մի քանի փոքրիկ սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական սահմաններն օկուպացված են դիմացի կողմից․ Մանուկյան (տեսանյութ)
-
Ամերիկացիները Գազայում անհապաղ զինադադար են պահանջում
-
Արարատի մարզում «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն. կան վիրավորներ. ձին տեղում սատկել է
-
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
-
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկը»
-
Էս ո՞ւր հասանք՝ Լոռու մարզը սարքում եք սահմանային, գազամուղը տալիս եք Ադրբեջանին, որ փական դնի․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
-
Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»
-
«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության
Պարոն Շարմազանով, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ՀՀԿ–ի ստորագրահավաքի քայլի առնչությամբ մեկնաբանություններ եղան, որ այդպիսով ՀՀԿ–ն ինքնապաշտպանվում է եւ փորձում է կանխել Սերժ Սարգսյանի ուղղությամբ հնարավոր քայլերը։ Ի՞նչ կասեք այս մասին։
Պատգամավորը իրավունք ունի այս կամ այն քաղաքացու, պաշտոնաթող նախագահի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ ստորագրությանը միանալ։ ՀՀԿ–ն երկու հայտարարություն արեց հստակ ու ամբողջական, որ կալանքը իր մեջ պարունակում է քաղաքական միտումներ։ Պետք է լիներ հրապարակային դատաքննություն։ Ես կիսում եմ Դավիթ Շահնազարյանի կարծիքը անաչառ քննություն անցկացնելու՝ միջազգային ներկայացուցիչներից կազմված խմբի ներգրավմամբ, եւ ամեն ինչ հրապարակային, ոչ թե ափալ–թափալ Քոչարյանին կալանավորել։ Ինչ վերաբերում է մեր ինքնապաշտպանությանը, մենք ինքնապաշտպանվում ենք օրենքով, եթե օրենքը չի գործում, գործում է անձնական վրեժխնդրությունը, վենդետան, քաղաքական ճաշակը…
Դուք հայտարարում եք՝ Մարտի 1–ի գործով Քոչարյանին կալանավորելը վենդետա՞ է։
Ես հայտարարում եմ, որ շատ հնարավոր է՝ առկա է անձնական եւ քաղաքական դրդապատճառ։ Կալանավորման հարցն ինձ համար անընդունելի է։ ՀՔԾ պետի հայտարարությունը, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, ուղիղ դատարանի վրա ճնշում է։ Արմեն Գեւորգյանի վրա «Վիկիլիքս»–ի հրապարակման հիման վրա մեղադրանք են առաջադրում, թե ճնշում է գործել ՍԴ դատավորի վրա, այնինչ նույն դատավորը հայտարարում է, որ նման բան չի եղել։ Այս ամենից հետո ասում եմ՝ սա ունի քաղաքական պատճառներ։ ՀՔԾ պետը ասում է՝ վտանգ է տեսնում, Քոչարյանը պիտի մնա անազատության մեջ, բայց «Սասնա ծռեր»–ը օրը ցերեկով բանկոմատը ջարդում են, մարդ են խփում, պիտի ազատ արձակվե՞ն, նրանց խափանման միջոցը փոխեն, իսկ պատգամավորների ստորագրության դեպքում՝ ո՞չ։ Ի՞նչ տարբերություն այս գործերի միջեւ։
ՀՔԾ պետը հիմնավորեց նաեւ այն պատճառով, որ Քոչարյանը կարող է իր ազդեցությամբ ճնշում գործադրել եւ խոչընդոտելով քննությանը։
Ինչ տարբերություն այդ գործերի միջեւ…. «Սասնա ծռեր»–ը վտանգ չեն սպառնո՞ւմ, որ մտնում են բանկոմատը ջարդում են, մարդ են խփում, իրանք պիտի ազատ արձակվեն, նրանց խափանման միջոցը փոխեն, իսկ 45 պատգամավոր, որ ստորագրում են, չպիտի՞ փոխեն Քոչարյանի խափանման միջոցը։ Ինչն են տարբեր գործեր «Սասնա ծռեր»–ի գործողությունը ահաբեկչություն է, եւ ՊՊԾ գունդը գրավելը նույն բանն է, ինչ մտնես ՀՀ զինվորի վրա կրակես, սպանվել է ՀՀ ոստիկանության գնդապետ իր ծառայողական պարտականությունները կատարելիս, ինչն են տարբեր գործեր։ Քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում։
Դուք քննադատում եք այս իշխանության իրավապահ մարմինների գործողությունները, մինչդեռ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը տասը տարի ժամանակ ուներ Մարտի 1–ի գործը քննելու եւ մեղադրյալներին Ձեր նշած օրենքի տառին համապատասխան պատասխանատվության ենթարկելու, ինչո՞ւ ՀՀկ–ի իշխանությունը դա չարեց։
Մարտի 1–ը հանեք, ես դրա մասին գնահատականներ չեմ տալիս, Մարտի 1 կլինի, Հոկտեմբերի 27 կլինի, ցանկացածի վերաբերյալ պետք է լինի բաց, համակողմանի արդար քննություն, ոչ թե ուղղորդված։ Ես ոչ դատախազ եմ, ոչ դատավոր, որ որոշեմ՝ ով ա մեղավոր։ Ես կրկնում եմ՝ իմ համոզմամբ, Քոչարյանին կալանքի վերցնելու անհրաժեշտություն չկար։ Խոսքը Քոչարյանի մեղավոր լինել–չլինելու մասին չէ, դատարանը պիտի որոշի համակողմանի քննության արդյունքում։ Ես կալանքի միջնորդությունը հիմնավորված չեմ համարում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: