17 Հուլիսի, 2021

Ընդ որում, ոչ թե մեկը, այլ՝ կոմունիկացիաներ, ո՞ւմ համար է դա արվում. դա արվում է Ադրբեջանի և Թուրքիայի համար»,-168.am–ի զրույցում դիրքորոշում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյաը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը փարատել է մտահոգությունները՝ վստահեցնելով, որ «Ադրբեջանի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և, որ ավելի կարևոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ», իրավապաշտպանն արձագանքեց.

«Շատ լավ կլիներ՝ ինքն ասեր, թե ինչի մասին է խոսքը. Ադրբեջանը հստակ է ասում, թե ինչի մասին է խոսում, իսկ Հայաստանն անընդհատ շարունակում է անորոշ հերքումները. Ինչո՞ւ՝ որովհետև Հայաստանը չի ունեցել և չունի ընդհանուր հեռահար ռազմավարական ծրագիր. անգամ այն, ինչ ունեցել է մինչև 2018 թվականը, ամբողջովին մի կողմ շպրտվեց (գոնե անվտանգության ռազմավարություն եղել է):

Թող մեզ չասեն՝ ինչը չէ. թող ասեն՝ ինչն է: Անգամ կոմունիկացիաները, եթե ոչ՝ միջանցք, պետք է ունենան սպասարկող զարգացած համակարգեր, և պետք է իրավական տեսանկյունից հստակ լինի հիմնավորումը, նաև պարզաբանվի, թե տնտեսական այդ ինչ օգուտների համար է Հայաստանը համաձայնում:

Մինչ այսօր մենք ունենք միայն Ադրբեջանի, Թուրքիայի, մասամբ Ռուսաստանի կողմից արձագանքներ, թե ինչ գլոբալ օգուտներ են լինելու:

Հստակեցնենք՝ այդ ճանապարհները Ադրբեջանի՝ իրավական առումով իրեն չպատկանող մի հատվածը` Նախիջևանը, միացնում են մյուս մասի հետ, ի դեպ, նորից իրեն չպատկանող՝ այն 7 շրջաններից երկուսը:

Սա գծված ճանապարհային քարտեզ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որով իրենք իրականացնում են իրենց դարավոր նպատակները. դրա գինը, որպես խոչընդոտի վերացում, Հայաստանի՝ դե ֆակտո և դե յուրե պետության վերացումն է. մենք արդեն ունենք ՀՀ միջազգային սուբյեկտայնության կորուստ. ո՞վ է հաշվի նստում Հայաստանի հետ»:

 

kotayk

Լրահոս