1 Մարտի, 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները մտան Կենտրոն վարչական շրջանի թաղապետարան։

Նշենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջողներն իրազեկման ակցիա են իրականացնում` հայտնելով, որ այսօր` ժամը 18։00-ին, Հայրենիքի փրկության շարժումը բողոքի երթ է իրականացնելու Բաղրամյան պողոտայից։

Նրանք շրջեցին թաղապետարանի շենքով` կոչ անելով մասնակցել երթին։

Իրազեկման ակցիա անողները հայտնեցին` իրենք տեղեկություն ունեն, որ թաղապետարանի աշխատակիցների նկատմամբ վարչական լծակ է կիրառվում, որպեսզի մասնակցեն Նիկոլ Փաշինյանի` այսօրվա երթին, որը նախատեսված է 18։30։

Իրազեկման ակցիայից հետո նրանք դուրս եկան թաղապետարանի շենքից և ուղղվեցին դեպի Բաղրամյան պողոտա։

Նշենք, որ վարչական շրջանի ղեկավարն ու տեղակալը տեղում չէին

kotayk

Լրահոս