mnews

20 Հունվարի, 2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Փաշինյանի բարեկամական միջավայրից մի քայլած անձնավորություն, որի պատկերացումները բարոյականության մասին սկսվում և ավարտվում են պետական միջոցների հաշվին անպտուղ կայֆերով և , ըստ մամուլի հրապարակումների, մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչների ստվերային “կռիշայությամբ”, այսօր որոշել է ինձ բարոյականության դասեր տալ:

Պարոն, ինձ անգամ քո փեսան դասեր տալ չի կարող, ուր մնաց դու:

Ինչպես կասեր ժողովրդի վստայությունը չարաշահած և մարդկանց համբերությունը փորձարկող մերձավոր ազգականդ, հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր»:

Հիշեցնենք, որ այսօր Սշոտյանի երեկվա հարցազրույցին անդրադարձել էր «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ «անբարոյականություն» որակելով այն։ Աշոտյանը «տմարդի» էր բնորոշել Փաշինյանի՝ Գեորգի Կուտոյանի մահվան առիթով ոչ պատշաճ ցավակցելու վերաբերմունքը։

kotayk

Լրահոս