1 Մարտի, 2021
«Aysor.am» կայքը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի մասին։

«Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել նիստի մասին, սակայն չի ներկայացել»,- Aysor.am-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նիստին հրավիրվել, սակայն չէր մասնակցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահի օգնականն Aysor.am-ին հայտնել էր, թե Արմեն Սարգսյանը վատառողջ է։

Նիստին քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր»:

kotayk

Լրահոս