Երեւանում քիչ առաջ ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մեկ այլ վիրավոր էլ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:
3