1 Մարտի, 2017

2017թ. Ազգային ժողովի ընտրություններում թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ համամասնական ընտրակարգով ռեյտիգային քվեարկությամբ ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է առաջադրվել Ասատուր (Արթուր) Սահակյանը։

 Հարազատների միջավայրում, ընկերական շրջապատում ու աշխատավայրում, նրան բոլորը ճանաչում են Արթուր անունով։ Ասատուր անունը նրան է տրվել ի հիշատակ սիրելի պապիկի։ Սակայն, ինչպես լինում է հաճախ երկարաշունչ հայկական անվանումների արտաբերման պարագայում, փոքր հասակից նրան Արթուր են կոչել։ Ուստի, որպեսզի ընտրողները շփոթության մեջ չհայտնվեն՝ ասենք ու հաստատենք, որ Ասատուր Սահակյանը նույն ինքը Արթուր Սահակյանն է։ Նույն ինքը՝ հայտնի գործարար ու բարեգործ, ով իր աշխատասիրության ու նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ կարողացել է զարգացնել հորից ժառանգած ընտանեկան բիզնեսը։

Ասատուր (Արթուր) Սահակյանը նժդեհյան գաղափարների կրող անձնավորություն է։ Այդ  էր պատճառը, որ շատ երիտասարդ տարիքում՝ դեռ 2006թ.,  անդամագրվել է  ՀՀԿ-ին և աշխատել ի նպաստ հայ ժողովրդի ու Հայաստանի լավագույն ապագայի։

ԱԺ առաջիկա ընտրություններում մտնելով ընտրապայքարի մեջ՝ կայացած գործարարն ու քաղաքացին մեծ նպատակ ու ցանկություն ունի իր գիտելիքներն ու փորձը ներդնելու մեր երկրի օրենսդիր գործունեության զարգացմանը, նպաստելու մեր ժողովրդի արժանապատիվ ապրելու հնարավորությանը։

Իր ուժերին պատգամավորության թեկնածուն վստահ է. իրեն գիտեն, ճանաչում են,  ու համոզված է, ըստ արժանվույն կգնահատվի իր մարդկային որակներն ու անցած ուղին։

Լինելով անկախության սերնդի ներկայացուցիչ, ընտրվելու դեպքում Ասատուր Սահակյանը  ԱԺ ամբիոնից  կբարձրաձայնի առավելապես երիտասարդների խնդիրները։

«Մենք ունենք կրթված, առողջ գաղափարներով լի, սկզբունքային, հարկ եղած դեպքում՝  ըմբոստ, քաջ ու պայքարող երիտասարդություն,  ում շնորհիվ անառիկ են մեր երկրի սահմաններն ու ամուր։ Նրանք են շարունակելու կառուցել ու զարգացնել մեր երկիրը։  Ինձ ոգևորողը՝ երիտասարդութունն է, որոնցով շրջապատված եմ, և որոնց հետ պատրաստ ենք «մարտի» գնալ, եւ հաղթանակի հասնել»,- ասում է երիտասարդ թեկնածուն։

Ասատուր (Արթուր) Սահակյանն ընտրապայքարի է դուրս եկել համոզված իր ուժերին. «Եթե չունես առողջ թիմ, ժողովրդի կողմից ընդունված չես, չես կարող գնալ ընտրության ու մտածել հաղթանակի մասին»,- ընդգծում է նա։

Արդեն իսկ ակնհայտ է, որ թիվ 4 ընտրատարածքում, որն  ընդգրկում է Երևանի Կենտրոն,Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն համայնքները, հատկապես թեժ ընտրապայքար է սպասվում։  

 

 

 

kotayk

Լրահոս