18 Փետրվարի, 2022

 «Հրապարակ» թերթը գրում է.

«Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ նշանակվելուն պես ապօրինի որոշում ընդունեց` ընդդիմադիր համայնքապետերին ազատելով պաշտոնից: Ապա նրանց փոխարինողներ նշանակեց։

Անդրեասյանը, որ դիմադրեց ապօրինի որոշմանը, հայտնվեց իրավապահների թիրախում` նրա նկատմամբ գործ հարուցվեց «ինքնիրավչություն իրականացնելու» հոդվածով, քանի որ Անդրեասյանը հրաժարվել էր Սարգսյանի նշանակած համայնքապետին փոխանցել համայնքապետարանի կնիքը: Նրան բերման էին ենթարկել, իսկ որդու մասնակցությամբ միջադեպից հետո ազատ էին արձակել` կալանավորելով որդուն:

Նրան մեղադրեցին հորը բերման ենթարկող ոստիկաններին ծեծելու մեջ։ Երեկ Անդրեասյանը մեզ հայտնեց, որ իր դեմ հարուցված գործը կարճվել է, մինչդեռ որդու կալանքը փոխելու համար ներկայացված երկրորդ միջնորդությունն են մերժել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

kotayk

Լրահոս