17 Հունվարի, 2019
 Հանրապետական կուսակցությունը վաղը ժամը 18:00-ին գործադիր մարմնի նիստ կանցկացնի՝ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

Factor.am-ին փոխանցեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Վերջին նիստն ունեցել ենք դեկտեմբերի 7-ին, հետո ընտրություններ էին, ապա տոնական օրեր, իսկ վաղն արդեն մենք նիստ կունենանք»,- ասաց Թադևոսյանը:

Factor.am-ի հարցին՝ ամեն շաբա՞թ են նիստեր ունենալու և Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է, Ռուբեն Թադևոսյանը պարզաբանեց. «Գործադիր մարմնի նիստերը հրավիրում և անցկացնում է կուսակցության նախագահը՝ ըստ անհրաժեշտության»:

 

 

kotayk

Լրահոս