Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը, որի կապակցությամբ բոլոր համայնքներում միջոցառումներ են կազմակերպվում: Մասնավորապես Եղվարդ խոշորացված համայնքում մեծ շուքով նշվեց համաքաղաքային Տեառնընդառաջը, ավանդույթի համաձայն,ինչպես նշեց համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, 2002 թվականից ամեն տարի մեծ հանդիսավորությամբ,այս տարի ևս փետրվարի 13-ին Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցու բակում մեծ շուքով նշվեց Տեառնընդառաջը: Համայնքի ղեկավարը իր բարեմաղթանքը հղեց նորապսակներին ,մաղթելով երջանկություն ու ամուր ընտանիք՝ Աստծո հովանու ներքո։Լինեք համերաշխ և ամենկարևորը՝ սիրով ,միայն սերը կարող է պահպանել ընտանեկան ջերմությունը և հարգանքը միմյանց նկատմամբ։ Տոնակատարությանը ներկա էին Զովունու, Արագյուղի, Զորավանի, Սարալանջի և Բուժականի վարչական ղեկավարները: Արարողությունն սկսվեց նորապսակների օրհնությամբ: Այնուհետև, նորապսակ հարյուր քսան զույգերին իր շնորհավորական խոսքը հղելուց հետո, համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը նորապսակների հետ շուրջպար բռնեց ծիսական կրակի շուրջը: Տոնակատարությունն անցավ ազգային երգ ու պարի և գեղեցիկ ասմունքի ուղեկցությամբ: Ելույթ ունեցան համայնքի արվեստի դպրոցների սաները, պարային համույթները: Իսկ վերջում երջանիկ նորապսակներն ստացան համայնքապետարանի կողմից պատրաստված նվերները՝ ոսկյա կախազարդ, որ միշտ հիշեն այդ գեղեցիկ օրը, մոմ, որ եկեղեցուց կրակ տանեն և իրենց օջախը միշտ վառ պահեն, ավանդական փոխինդ և աղանձ՝ ի նշան առատության և լիության, և ծաղիկներ՝ ի նշան սիրո և հավատարմության: Այնուհետ ներկաների ուրախ տրամադրությունը տեղափոխվեց տոնական սեղանների շուրջ:
Լրահոս
-
Ծնվել է Անդրեի որդին
-
Մի՛ տրվեք սադրանքներին․ ի՞նչ պետք է անի ցուցարարը․ հրապարակվել է ուղեցույց
-
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը
-
Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ
-
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի մասին
-
Փոխգնդապետ Գրիգորյան, հորդորում եմ արցախցիներին այլևս չզանգել ու չհրավիրել վարչություն. փաստաբան
-
Հրայր Ալիխանյանը հաղթել է մեկնարկում. վարկանիշային մրցաշար
-
Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
-
Երևանի կենտրոնում բախվել է 4 մեքենա և 44 երթուղու ավտոբուսը
-
Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են օկուպացված Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
-
Իմ ասածների վերաբերյալ ենթադրություններ անելուց առաջ կապվեք ինձ հետ՝ ճշտելու․ Ալեն Սիմոնյան
-
Վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին
-
Փաշինյանական քաղաքականությունը սինխրոնիզացված է Ալիևի հետ
-
Զոհվածի մորը քաշքշելով բերման են ենթարկել․ Դավիթ Սարգսյան
-
Մեղադրանք է առաջադրվել Ազատի կացարանում դեպքի օրը հերթապահ զինծառայողին
-
Փաշինյանը վաղը կայցելի Էջմիածին․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները ակցիա կանեն
-
Բլինկենը Կոնգրեսին զեկույց կներկայացնի Գազայում Իսրայելի գործողությունների վերաբերյալ
-
Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»
-
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
-
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
-
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
-
Ինչ է քննարկել արքեպիսկոպոսը պատգամավորների հետ․ «Հրապարակ»
-
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
-
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․ «Հրապարակ»
-
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ»
-
Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը. Արշակ Կարապետյանի հայտարարությունը
-
Վաղը ՀՀ-ի տասը վայրերում` Երևանում և մարզերում, անհնազանդության գործողություններ են լինելու
-
«Հերթով, շարքով, կարգով իրենց բոլոր պրոֆիլները փոխել են իրենց կուսակցության ղեկավարի նկարով՝ ասելով՝ մեր դեմքը, ահավասիկ, սա է»․ Սրբազանը՝ ՔՊ-ականների մասին
-
Երեկ մեր բախտակից ծնողներից մեկի դեմքին առաջին անգամ ժպիտ եկավ․ Դավիթ Ամալյան
-
Սա է այն վերաբերմունքը, որին առաջնորդը և մենք՝ հայերս, պետք է արժանացնենք հերոսամորը․ Գոհար Մելոյան (տեսանյութ)