21 Ապրիլի, 2022

Ազատության հրապարակում հանուն Արցախի և Հայաստանի փրկության օրակարգով անժամկետ նստացույց իրականացնող ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին այս օրերին այցելել են մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Վանեցյանի կողքին են թիմակիցներն ու աջակիցները, հրապարակ են գալիս նաև շարքային քաղաքացիներ։ Ազատության հրապարակում պարբերաբար հայտնվում են նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, որոնք ակնհայտ է, որ նախապես տեղյակ չեն եղել ընդդիմադիր Վանեցյանի գործողություններից։

Ուշագրավն այն է, որ տևական ժամանակ է քաղաքական լռություն է պահպանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանը, ինչպես հայտնի է ապրիլի 5-ի՝ ընդդիմության կազմակերպած հանրահավաքին ևս ներկա չէր։ Թիմակիցները հաստատել էին տեղեկությունը, որ վերջինս ունի առողջական խնդիրներ, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Ծաղկաձորում Քոչարյանը դահուկ էր քշել և ոտքը վնասել։ Սակայն տարօրինակ կերպով լուռ էր նաև նրա գրասենյակը։ Ու այս ընթացքում էլ Ռոբերտ Քոչարյանը չի խոսում, հրապարակային վայրեր չի այցելում, նրան չեն տեսնում նաև քաղաքական իրադարձությունների կենտրոնում, որն այս դեպքում Ազատության հրապարակն է։

Օրեր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշել էր, որ երկրորդ նախագահը լիովին ապաքինվել է և վերադարձել է բնականոն աշխատանքային պրոցեսի, այդպես էլ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ աշխատանքի։ Այսօր էլ Քոչարյանի գրասենյակից էին տեղեկացրել, որ նա մասնակցելու է ապրիլի 23-ին նախատեսված ջահերով երթին։ Փաստն իհարկե ոգևորել էին քոչարյանականներին, ովքեր ակտիվորեն տարածում էին հիշյալ դարակազմիկ տեղեկությունը, տպավորություն ստեղծելով, թե եթե Ռոբերտ Քոչարյանը չառաջնորդներ ջահերով երթը այն տեղի չէր ունենա։

Բայց վերադառնանք Քոչարյանի քաղաքական պասիվությանը, ընդգծելով, որ այս ամբողջ ընթացքում վերջինիս գրասենյակն արձագանքել է միայն մամուլի այն հրապարակմանը, թե երկրորդ նախագահը պատարստվում է լքել քաղաքականությունը։ Այդ առնչությամբ հայտնել էին, թե Քոչարյանը հումորով է վերաբերվում։  Դատելով այդ ամենից կարելի է եզրակացնել, որ Քոչարյանի և հումորը և առողջական վիճակը կարգին է, հետևաբար ինչու՞ վերջինս գործուն մասնակցություն չի ունենում ընդդիմադիր մյուս թևի մեկնարկած գործողություններին, հատկապես, որ նա բազմիցս հայտարարել է, որ իր միակ նպատակը Նիկոլ Փաշինյանին՝ իշխանությունից հեռացնելն է, ոչ թե վարչապետի պաշտոնը զբաղեցելը։ Չնայած չի բացառվում իրավիճակ է փոխվել։

ArmDay.am

 

 

 

kotayk

Լրահոս