13 Մայիսի, 2024

Այսօր մայիսի 13-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գևորգ Հայրապետյանը օպերատիվ տեղեկություններով պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով մահացել է, Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նիկողոս Ե.-ն է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում շենքի բնակիչներն ասել են.

«Մի քանի օր առաջ, երբ հորդառատ անձրևներ սկսվեցին, շենքի տանիքի մի հատվածից ջուրը լցվում էր տները: Դիմել ենք Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, ու իրենք խոստացան, որ մեզ կօգնեն, ու մրցույթ էին հայտարարել ու տենդերով ինչ-որ կազմակերպություն մրցույթը շահել էր: Այսօր եկել էին և աշխատանքներ էին իրականացնում տանիքի վրա, ու որոշ ժամանակ անց, ցավալի դեպքը տեղի ունեցավ. աշխատակիցը բարձրությունից ընկավ ավտոմեքենայի վրա, ու շտապօգնությունը շատ շուտ իրեն տարավ հիվանդանոց, բայց հետո իմացանք, որ մահացել է»:

Մանրամասները սկզբնաղբյուրում։

Լրահոս