11 Մարտի, 2022
Գրառումից քիչ անց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը գրել է. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ չեն իրականացվել։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆՆ այն մասին, որ գործող կարգավորումներն առայժմ մնան անփոփոխ (այսինքն՝ նվազագույն աշխատավարձի չափը պահպանել 68 հազար դրամ)»:

«ՉԻ». Ուղղակի սա մի քիչ նոր բան է, դրա համար ենք անդրադառնում: Քիչ է պատահում, որ իշխանությունը հերքի… իշխանությանը: Կարելի էր գրել՝ իշխանությունների ներսում լուրջ տարաձայնություններ կան կամ իշխանության մեջ ճեղքվածքներ են առաջացել, բայց դա մի տեսակ դեղնոտ է այս դեպքի համար:

Ավելի ճիշտ կլինի ասել՝ իշխանության մի մասը չգիտի, թե իշխանության մյուս մասի ուզածն ինչ է: Կամ՝ մտքին ինչ կա: Կամ՝ ինչ է ասել, բայց ոնց է ընկալվել:

Կամ էլ՝ իշխանությունը ստուգում է ժողովրդի ներվերի ամրությունը: Սկզբից ուրախացնում է, 10 րոպե հետո՝ շոկի մեջ գցում: 

kotayk

Լրահոս