20 Դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Փարաքար համայնքում այսօր անդրանիկ նիստ էր հրավիրված։ Հիշեցնենք, որ այստեղ ավագանի անցած երեք ուժերից եւ ոչ մեկը չէր հավաքել 50+1 մանդատ եւ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն կա։ Եւ չնայած օրերս մեզ լուրեր էին հասել, որ «Ապրելու երկիրը», որը ամենաշատ ձայներն է հավաքել ՔՊ-ի հետ եկել է համաձայնության ու Վանաձորում կաջակցեն իշխանական թեկնածուին, որպեսզի Փարաքարում նրանց աջակցությամբ համայնքի ղեկավար ունենան, սակայն պլանները կարծես փոխվել են, եւ այսօրվա նիստին բոլոր երեք ուժերն էլ համայնքի ղեկավարի թեկնածուներ են առաջադրել։

Սակայն նիստը վարողը, որը «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ է, հրաժարվել է գրանցել Քաղպայմանագրի ու «Դավիթ Մինասյան» դաշինքի կողմից առաջադրված Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանի թեկնածությունը, ասել է, թե ՏԻՄ օրենքը պահանջում է, որ նախապես գրավոր դիմեն։ Մյուս կողմից էլ պնդել են, որ օրենքը նման պահանջ չի ներկայացնում եւ կարող էին նիստի ընթացքում առաջադրումներ անել  եւ պահանջում են գրանցել թեկնածուների։ Սակայն կողմերը լեզու չեն գտնում, եւ 15.00-ից մեկնարկած նիստը արդեն մի քանի անգամ ընդմիջվել է։

Մեզ ասացին, որ նիստին ներկա են նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը, ողջ գործընթացը «ռուլիտ» է անում Մանեն եւ նա երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու ասել, որ թույլ չեն տա գրանցել, առաջարկել է իրենց թեկնածուին ընտրել, եթե չընտրվի, ապա նոր առաջադրումներ անել։ Ըստ ամենայնի՝ ՔՊ-ն դեռեւս սպասում է  Վանաձորին եւ արհեստական խոչընդոտներ է տեղծում՝ հնարավորինս հետաձգելու Փարաքարի հարցը։

 

kotayk

Լրահոս