16 Դեկտեմբերի, 2021

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չի ցանկանում մեկնաբանել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնած գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Կարապետյանն ընդգծել է, որ մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ ավագանու մի խումբ անդամներ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել, սակայն պաշտոնական նախաձեռնություն այս պահին չկա:

Հարցին՝ հնարավո՞ր է մինչև նման նախաձեռնության մեկնարկը քաղաքապետ Հայկ Մարությանը  հրաժարական տա, Կարապետյանը պատասխանել է.

«Քաղաքապետը հրաժարական տալու պատճառ և մտադրություն չունի»:

 

kotayk

Լրահոս