18 Դեկտեմբերի, 2021
Բանակցություններում ես ինձ գրի տեղ չեմ դրել, ինչպես անպոհեմաբար, սեփական գավառամտությամբ հպարտանում էր կապիտուլյանտը, այլ գործընկերների հետ բանակցել եմ ազնվորեն ու արժանապատվորեն: «Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարին հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նկատեց, որ  Հայաստանն ինքնիշխան պետություն էր, որի մեջքը պինդ էր, նպատակներն արդար, բանակը հզոր։

«Իսկ գավառամիտ մի աճպարարի թվացել էր, թե հայ ժողովրդին մոլորեցնելով, ինքը կկարողանա վարվել այդպես նաև աշխարհի հետ»։

Սերժ Սարգսյանի խոսքով, սեփական կետից բանակցողը, ինչ ուզում եմ այն էլ բանակցում եմ հայտարարողը, իր երկրի թշնամուց բանակցությունների մասի տեղեկացողը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև անհասկանալի խնդիրներ դնողը բանակցությունները տանելով փակուղի` արյունալի պատերազմով աղետ բերեց մեր ժողովրդի գլխին։

«Հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը` այո՛, հնարավոր էր։

Եթե այնուամենայնիվ ռազմական գործողություններ սկսվեին` հնարավո՞ր էր պատերազմում խուսափել այսքան կորուստներից, այո այսպիսի ծանր կորուստներից հնարավոր էր խուսափել։ Հնարավո՞ր էր նոյեմբերի 9֊ից հետո չեզոքացնել նոր սպառնալիքները` այո, հնարավոր էր»,֊ ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ բանավոր պայմանավորվածություններով տարածքային զիջումները թուծամորթություն էին։

 

 

kotayk

Լրահոս