11 Մայիսի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն նշել է, որ ադրբեջանական կողմը համաձայնել է բրյուսելյան հանդիպմանը։

«Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ առաջարկվել է հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։ Ադրբեջանական կողմն իր հերթին հայտարարել է Քիշնևում ադրբեջանական կողմի ոչ պաշտոնական հանդիպման հնարավորության մասին այն պայմանով, որ բրյուսելյան ձևաչափը չփոխվի: Քիշնևում կայանալիք հանդիպմանը մասնակցելու վերջնական պայմանավորվածություն դեռ չկա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

kotayk

Լրահոս