18 Հունիսի, 2024

Ուր գնում ենք, ասում են՝ եկեք խաչքար դնենք: Այս մասին Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Եկեք ամեն մեկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք քարշ տվեք երեխեք, սա ձեր առաքելությունն է: Մեծ խաչքարեր կախենք երեխաների ոտքից, ասենք դե քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք:

Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք հա՞, ոչ զոհվել են, որ ապրեն, որ կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանան: Այս փոփոխությունն է հիմա տեղի ունենում Հայաստանում»,- ասաց նա:

kotayk

Լրահոս