26 Մայիսի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում.

– ամսական կենսաթոշակի նվազագույն չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին՝ 2027թ․–ից փուլային տարբերակով այն դարձնելով 100.000 դրամ

– առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ
– ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը
համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը
– պետական ու համայնքային պատկանելություն ունեցող բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) 2028 թվականից սկսած դարձնել անվճար

– կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար

– հայտարարել համաներում»:

Լրահոս