5 Դեկտեմբերի, 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն, արտահոսքի միջոցով, տեղեկացրել է, որ մերժել է ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությունը` ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Սա այն պարագայում, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները դեռ նոյեմբերին հայտարարում էին, որ COP29-ի ավարտից հետո` դեկտեմբերին, Հայաստանի հետ բանակցությունները վերսկսվելու են:

Մի կողմ դնենք Արևմուտքի նկատմամբ ադրբեջանական «կապրիզներն» ու ռուսներին «ծախվող» սիգնալները, սակայն դեռ այդքան էլ հստակ չէ, թե բանակցային գործընթացի կոնկրետ ո՞ր դրույթներն ու քմահաճույքներն են այս փուլում արգելակում բանակցությունների վերսկսումը և Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»:

ՀԳ. Ադրբեջանական ավանդական նախապայմաններն ու պահանջները հայտնի են, իսկ իրավիճակային նոր զարգացումները պարզ կդառնան առաջիկայում»,- գրել է նա:

Լրահոս