18 Ապրիլի, 2024
Ադրբեջանական հասարակական կազմակերպությունները բաց նամակ են հղել Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

«Հարգելի ղեկավարություն և Նոբելյան խաղաղության կոմիտեի անդամներ․

Մենք՝ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, վրդովված ենք Ռուբեն Վարդանյանի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու մասին մամուլում հայտնված լուրերից և մտադիր ենք հանձնաժողովի ուշադրությանը ներկայացնել ադրբեջանական հանրության ամուր դիրքորոշումն այս հարցում։

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանի կյանքն ու գործը վիրավորում են այն իդեալներն ու արժեքները, որոնցով առաջնորդվում է Խաղաղության Նոբելյան մրցանակը, նույնիսկ այդ անունների միասին հիշատակումը կարող է արատավորել համաշխարհային այս բարձրագույն մրցանակի բարձր հեղինակությունը և մոլորեցնել համաշխարհային հանրությանը»,- նշված է հրապարակման մեջ։

 

 

kotayk

Լրահոս